hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հունիս 21

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղն այս տարի ավարտեց 89 շրջանավարտ 

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղը, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն Լոռու մարզի, այլև հանրապետության հյուսիսային շրջանների գյուղատնտեսության ոլորտը բարձրագույն կրթությամբ մասնագետներով համալրելու գործում, հունիսի 20-ին հանդիսավորությամբ մեծ կյանք ճանապարհեց գյուղատնտեսական

կրթություն ստացած 8-րդ շրջանավարտներին: Դիպլոմների հանձնման ավարտական արարողության ընթացքում, ավանդույթի համաձայն, Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտներին ուղիղ տեսակապով շնորհավորեց ՀԱԱՀ ռեկտոր, ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը:
«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ բարձրագույն կրթության որակավորման դիպլոմ ստանալու կապակցությամբ, մաղթում հաջողություններ և բարի երթ դեպի ակտիվ մասնագիտական աշխատանք»,- իր շնորհավորական ուղերձում նշեց մայր բուհի ռեկտորը՝ վստահ լինելով, որ Վանաձորի մասնաճյուղն ավարտում են այնպիսի կադրեր, ովքեր իրենց մասնագիտական բարձր որակներով աչքի են ընկնելու ագրոպարենային արտադրության տարբեր ոլորտներում: ՀԱԱՀ ռեկտորն ընդգծեց նաև ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի դրական դինամիկան ու ձեռքբերումները՝ հավելելով, որ համալսարանի մյուս երկու մասնաճյուղերը պետք է ձգտեն հասնել այն մակարդակին, որն այսօր ունի Վանաձորի մասնաճյուղը շնորհիվ իր աշխատակազմի և տնօրենի:
Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանն իր շնորհավորական խոսքում հիշեց այն ժամանակները, երբ ներկայիս շրջանավարտները նոր էին մուտք գործում ուսանողական կյանք: Համեմատելով ընդգծեց՝ դրական փոփոխությունն ակնհայտ է, և մասնաճյուղի կայացման գործում իր անփոխարինելի ներդրումն ունի մայր բուհը: Վստահ լինելով, որ շրջանավարտներն իրենց արժանի տեղը կգտնեն աշխատաշուկայում՝ նա ավարտական դիպլոմներ հանձեց ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի 6 մասնագիտությունների 89 շրջանավարտների, որոնցից մեկը՝ «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության ուսանողուհի Ալբինա Գրիգորյանը, արժանացավ գերազանցության կարմիր դիպլոմի:
«Ինչպես զինվորն է ծառայում հայրենիքին, այնպես էլ մենք պատրաստ ենք մեր մասնագիտական գիտելիքներով և ապագա աշխատանքով պայքարել հանուն ապահով ու հզոր Հայաստանի»,-ասացին շրջանավարտները: Շնորհակալություն հայտնելով բուհի ռեկտորին, մասնաճյուղի տնօրենին, պրոֆեսորադասախոսական կազմին՝ նրանք նշեցին, որ իրենք մասնագիտական ճիշտ ընտրություն են կատարել և հիմա նույնը խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր մասնագիտական կողմնորոշման ճանապարհին են:
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտները վստահ են, որ ձեռք բերած մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով իրենց ուրույն ներդրումը կունենան Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման մեջ:


                                                                                                                                                                               Նազելի Ավագյան

 

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

Մրցույթ ուսումը Կրակովի Յագելլոնիան համալսարանում շարունակելու նպատակո

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10