hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հունիս 14

Դասավանդում Իսպանիայում

2018 թ. մայիսի 28-ից հունիսի 1-ը Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունու-թյուն ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնող խումբը՝ Բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանը, Գրաֆիկայի և մեքենաների

նախագծման հիմունքների ամբիոնի պրոֆեսոր Արա Ամիրյանը և Հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի դոցենտ Նաիրա Ալոյանը, մասնակցեցին Իսպանիայի Միգել Հերնանդեսի համալսարանի Էլչե և Օրիհուելլա քաղաքների մասնաշենքերում կազմակերպվող դասավանդման գործընթացին: Խմբի անդամներին ընդունեց Միգել Հերնանդեսի համալսարանի միջազգային կապերի աշխատակցուհի Մոնիկա Կանդելա Սեմպռեռեն, ով այցելության ամբողջ ընթացքում, ըստ անհրաժեշտության, իր օգտակար աջակցությունն էր ցուցաբերում մեր ներկայացուցիչներին:
Աշխատանքային շաբաթվա ընթացքում ՀԱԱՀ խմբի անդամները նախօրոք ծրագրավորված և համաձայնեցված թեմաների շուրջ դասախոսություններ վարեցին համապատասխան մասնագիտությունների ուսանողների համար: Սեմինարներն ընթանում էին թեմատիկ հարց ու պատասխաններով, երբ հստակեցվում և պարզաբանվում էին ընդհանուր հետաքրքություն ներկայացնող հարցերը և խնդիրները:
ՀԱԱՀ խմբի անդամները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու տարբեր երկրներից ներառական կրթություն ստացողների շրջանում համալսարանի կողմից տարվող աշխատանքներին, ինչն իրականացվում է Էրազմուս+ի շրջանակներում:

Տեղի ունեցան նաև մի շարք մասնագիտական կարևոր նշանակություն ունեցող աշխատանքային հանդիպումներ, մասնավորապես, Միգել Հերնանդեսի համալսարանի Գյուղատնտեսության ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աբադիա Սանչես Ռոդրիգեսի, Մեքենաշինության դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Ալբերտո Ռոդրիգես Մարտինեսի և նրա տեղակալ Ռամոն Պերալ Օռտսի հետ: Հանդիպումների ընթացքում անդրադարձ եղավ փորձի փոխանակմանը.մեր պատվիրակները ծանոթացան համալսարանում իրականացվող ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, դասավանդման և ուսումնառության մեթոդներին, կիրառվող կրեդիտային համակարգին, ուսումնական պլաններին:
Միջազգային շաբաթվա ընթացքում մասնակցությունը սեմինարներին, աշխատանքային քննարկումներին հնարավորություն ընձեռեց նոր ծանոթությունների ստեղծման, հյուրընկալող համալսարանի փորձի ուսումնասիրման, ինչպես նաև փորձով ու գիտելիքներով կիսվելու և սկիզբ դնելու նոր գործընկերային հարաբերությունների, ինչու չէ նաև ծանոթանալու Վալենսիայի բնությանը, պատմությանն ու մշակույթին: Իսպանիայի գործընկերներն իրենց մտադրությունը հայտնեցին ընթացիկ տարում Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում այցելելու Հայաստանի ազգային ագրարային համալսարան, փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով` էլ ավելի սերտացնելով միջհամալսարանական կապերը հեռանկարային հնարավոր համագործակցության ակնկալիքով:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10