hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Հունիս 01

Միջազգային հաջողված ծրագիրը երկարաձգվեց և ընդլայնվելու միտում ունի

Այսօր հունիսի 1-ին Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցավ ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հանդիպումը նշված համալսարանի փոխպրեզիդենտ, դոկտոր պրոֆեսոր Քարսթեն Լորցի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին նախորդ 2 օրերին արծարծված բոլոր՝ և´ կրկնակի դիպլոմների տրամադրման, և´ համալսարանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի ընդլայնման ու կատարելագործման, և´ 2 համալսարանների միջև այլ մասնագիտությունների գծով (Սննդի անվտանգության, կենսատեխնոլոգիաների և անտառագիտության) համագործակցության նոր ծրագրեր սկսելու հարցերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ գերմանական պատվիրակությունը շուտով կայցելի ՀԱԱՀ, կուսումնասիրի բոլոր հնարավորությունները, քննարկված հարցերին ամենայն հավանականությամբ կտրվեն վերջնական դրական լուծում, քանի որ գերմանական կողմը ևս շահագրգռված է համագործակցության այս ծրագրերի իրականացմամբ: Իսկ այսօրվա քննարկման առանցքում էր Հայաստանի Հանրապետությունում ՀԱԱՀ-ի կամ գյուղատնտեսական որևէ քոլեջի բազայի վրա գյուղատնտեսության ուսումնագիտաարտադրական կենտրոն ստեղծելու հարցը: Կենտրոնի ստեղծման գործում լինելու է անհրաժեշտ մեծածավալ աջակցություն, բացի այդ տեղում ուսումնասիրվելու են առաջադրվող բազաները, և գերմանական պատվիրակությունը ընտրելու է այն բազան, որտեղ պետք է ստեղծվի գյուղատնտեսական ուսումնագիտաարտադրական կենտրոնը: Ուստի Ագրարային համալսարանը պետք է հիմնավորի և ներկայացնի իր բոլոր հնարավորությունները ստեղծվելիք կենտրոնի համար որպես բազա ծառայելու հարցում:
Իսկ այսօր կեսօրից հետո կայացավ Արշալույս Թարվերդյանի հանդիպումը ՎԿԳՀ նախագահ դոկտոր Էրիկ Վուլլեի հետ. ամփոփվեցին նախորդ օրերի բոլոր քննարկումները, և կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվեց գերմանական պատվիրակության այցի ժամկետների և ծրագրերի վերաբերյալ:
Համալսարանի նախագահը ռեկտորին խնդրեց ՀՀ ԿԳ և գյուղատնտեսության նախարարներին հրավեր փոխանցել՝ նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին Բավարիա այցելության և ուսումնագիտաարտադրական կենտրոնի աջակցության ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման և լուծման համար:

 

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10