hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Հունիս 01

Միջազգային վերապատրաստում Էստոնական բնական գիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում 2018 թ. մայիսի 7-11-ը ԱՍՓ, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի դոցենտ, ան. գ. թ. Արևիկ Աբովյանը մասնակցել է Էստոնական բնական գիտությունների համալսարանում (Տարտու) կազմակերպված «Միջազգային շաբաթ» միջոցառումներին և վերապատրաստում անցել անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտում:

Միջազգային շաբաթը կրում էր «Էստոնիայի բարձրագույն կրթության միջազգայնացում՝ անցյալ, ներկա, ապագա» խորագիրը: Դրա շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ բուհերի միջազգայնցման ուղղությամբ:
Հետաքրքիր էին Էստոնիայի կրթության գործակալության ղեկավարի տեղակալ Կատրին Կիզլերի հետ կազմակերպված քննարկումները: Վերջինս պատասխանատու էր կրթության և հետազոտության ոլորտում տարբեր վերապատրաստումների, ինչպես նաև միջազգային և ազգային ծրագրերի և նախագծերի համակարգման և իրականացման համար: Քննարկումներ եղան նաև «Արքիմեդ» հիմնադրամի PR և թվային մարքեթինգի մասնագետների՝ Մերիլի Ռեյսմանի և Քրիստինա Պիլիստեյի հետ: Եղավ այցելություն համալսարանի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գիտական գրադարան: Շատ հետաքրքիր էր այցելությունը Լիմնոլոգիայի կենտրոն, որը և´ գիտական կենտրոն է, և´ թանգարան. հետազոտում են գետերի, լճերի ոչ միայն ջրերը, այլև բուծվող ձկների հիվանդությունների ախտորոշմանն ուղղված հարցերը: Անասնաբուժական կլինիկայի տնօրեն Թոմաս Թիրատսի հետ քննարկվել են մասնագիտական ծրագրերը և ուսուցման ձևաչափերը: Անասնաբույժ Անժելա Լեյտլան մանրամասն ներկայացրեց կլինիկայի կառուցվածքը, սարքավորումներով հագեցվածությունը, որն անհրաժեշտ է կենդանիներին մեկուսացման, հիվանդությունների ախտորոշման և բուժման համար: Առանձնակի կարևոր էր այցը համալսարանի սննդի հիգիենայի և հանրային առողջության ամբիոն: Ամբիոնի պրոֆեսոր Մատի Ռոաստոյի հետ եղան բազմաթիվ քննարկումներ սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ոլորտի հարցերի վերաբերյալ և ձեռք բերվեցին համաձայնություններ հետագա հնարավոր համագործակցության և համատեղ նոր ծրագրերի իրականացման ու հոդվածների տպագրման համար: Նույն ամբիոնում մասնագիտությամբ քիմիկոս, պրոֆեսոր Տոնու Պուսայի հետ քննարկումները վերաբերում էին մարդկանց սննդային թունավորումներին:
Արևիկ Աբովյանը նշեց, որ այցը շատ հագեցած էր, և «Մեկ անգամ ևս համոզվեցի, որ Էրազմուսի մասնակից լինելն օգտակար է անձի զարգացման և ուղղակի ինքնակատարելագործման համար:
Հույս ունեմ, որ հետագայում փորձի փոխանակման ծրագրերը կլինեն շարունակական և վերապատրաստվողների ձեռք բերած գիտելիքները, նորանոր տեխնոլոգիաներին ծանոթանալը կնպաստեն մեր համալսարանում առարկաների դասավանդման մեթոդիկայի բարելավմանը և գործնական հմտությունների առավել օգտագործմանը»:

Արևիկ Աբովյան
ԱՍՓ, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի դոցենտ, ան. գ. թ.

 

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10