hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Հունիս 01

Թո՛ղ միշտ լինի տոն ու խնդություն մանուկների աշխարհում

1_hunisi1950 թվականից ի վեր ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ը, նշանավորվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: Այդ օրն ուրախությամբ ու խինդով է լցնում ոչ միայն երեխաների, այլև մեծահասակներիս սրտերը, պարուրում մեզ ջերմությամբ ու սիրով: Երեխաները մեր ապագան են, կյանքի գերագույն արժեքը, և յուրաքանչյուրիս պարտքն է նրանց իրավունքների և շահերի ամենօրյա ու ամենժամյա պաշտպանությունը:


Բացառություններ, անշուշտ, լինում են, բայց յուրաքանչյուր ծնող ամեն վայրկյան է իր երեխայի պաշտպանն ու ապավենը և ոչ միայն իր… Ուրեմն այս օրը ծնողական խնամքից ու հոգատարությունից զրկված, իրապես պաշտպանության կարիք ունեցող երեխաների լիարժեք ու ներդաշնակ զարգացման, նրանց իրավունքների ու շահերի մասին ևս մեկ անգամ հիշելու համար է, չմոռանալու, որ բոլորիս խնդիրն է երեխաների համար անհոգ մանկություն, լուսավոր պատանեկություն և հեռանկարային երիտասարդություն ապահովելը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատը, աշխատակիցներն ու ուսանողները շնորհավորում են Հայաստանի ու աշխարհի մանուկներին, նրանց ծնողներին, բոլոր նրանց, ովքեր մանկությունն են պաշտպանում, մաղթում առողջ ու երջանիկ կյանք, կապույտ, խաղաղ երկինք, յուրաքանչյուր հարկի տակ մանկական կարկաչուն ծիծաղ, ծնունդներ ու բարօրություն, սեր ու ջերմություն:
Թո՛ղ որ յուրաքնաչյուր փոքրիկի մանկության հեքիաթը լինի նրանց աչքերի պես պայծառ ու լուսավոր, թո՛ղ հեքիաթի հրաշքը նրանց ուղեկցի ողջ կյանքի ընթացքում, և մեծանալով, նրանք դառնան իրենց սիրած հեքիաթի հերոսների պես բարի, ազնիվ, ուժեղ և խելացի քաղաքացիներ:
Շնորհավո՛ր Հունիսի մեկ:



 

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10