hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մրցույթներ, կրթաթոշակային ծրագրեր

25.10.2018

Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրեր Հայաստանում

Նոյեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվեն Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը Հայաստանում: Տեղեկատվական օրերի ընթացքում կհրապարակվեն ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2019թ. Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթում։

Ավելին...

22.10.2018

Հետազոտական կրթաթոշակ Գրանադայի համալսարանում

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ասպիրանտների/հետազոտողների համար ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Գրանադայի համալսարանում (Գրանադա, Իսպանիա) հետազոտական աշխատանքն ու ուսումը 3 ամսով շարունակելու նպատակով (1 տեղ): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներքոհիշյալ փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել Արտաքին կապերի դեպարտամենտ.

Ավելին...

22.10.2018

Ուսումը Միգել Հերնանդեսի համալսարանում (Իսպանիա) շարունակելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս +ՀԳ1 միջազգային կրեդիտայն շարժունություն նախագծի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Իսպանիայի Միգել Հերնանդեսի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել գյուղատնտեսական ճարտարագիտություն մասնագիտությամբ ՀԱԱՀ-ի բակալավրիատի 1-ին կուրսն ավարտած ուսանողները (բացառությամբ` վերջին կուրսում սովորողների):

Ավելին...

18.10.2018

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։

Ավելին...

17.10.2018

Ուսումը Բուլղարիայում շարունակելու հիանալի փորձ

«Էրասմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Տնտեսագիտական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Ասյա Գասպարյանն ուսումը շարունակեց Բուլղարիայում՝ Վառնայի կառավարման համալսարանի Միջազգային բիզնեսի կառավարում ֆակուլտետում:

Ավելին...

17.10.2018

Ուշադրությու´ն

Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում սովորելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարացվել է մինչև ս/թ նոյեմբերի 14-ը: Մրցույթին կարող են մասնակցել նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրոսները և ագրոբիզնեսի և շուկայաբանության ոլորտի ասպիրանտները:

Ավելին...



 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10