hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ընթացիկ գործունեություն

03.10.2018

Իսպանացի գործընկերները ներկայացրեցին հաշմանդամ ուսանողների ներգրավման և պրակտիկաների կազմակերպման իրենց փորձը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործընկեր Միգել Հերնանդեսի համալսարանի (Իսպանիա) պրոֆեսորները հոկտեմբերի 2-ին և 3-ին բաց դասախոսություններ անցկացրեցին ՀԱԱՀ-ում, որոնց ներկա էին Իսպանիայով հետաքրքրվող դասախոսներ և ուսանողներ:

ավելին...

27.09.2018

Իսպանական բաց դասախոսությունների շաբաթ Ագրարային համալսարանում

Հետաքրքրվու՞մ եք միջազգային փորձով, ուզու՞մ եք ծանոթանալ Ձեր ոլորտի նորարարություններին, իսկ Իսպանիան Ձեզ ընդհանրապես հետաքրքրու՞մ է...
Եթե այո, ապա հրավիրում ենք մեր գործընկեր Միգել Հերնանդեսի համալսարանի (Իսպանիա) պրոֆեսորների բաց դասախոսություններին:

ավելին...

24.08.2018

Այցելություն Ռադբաուդի համալսարան

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում հուլիսի 23-27-ը ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակից Նաիրա Աթանեսյանն այցելեց Ռադբաուդի համալսարան (Նիդերլանդներ): Այցի ընթացքում Ն. Աթանեսյանը հանդիպումներ ունեցավ ընդունող համալսարանի միջազգային բաժնի աշխատակիցների հետ, ծանոթացավ բաժնի աշխատանքների կազմակերպման գործընթացին, շարժունության ծրագրերի արդյունավետ իրականացման համար կիրառվող մեթոդներին, միջազգային բաժնի` այլ ստորաբաժանումների հետ համագործակցության կազմակերպման եղանակներին:

ավելին...

18․07.2018

TOPAS ծրագրի շրջանակում

Աշխատանքային հանդիպում Վրոցլավում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ2 «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» (TOPAS) ծրագրի աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումը կայացավ Վրոցլավի (Լեհաստան) բնական ռեսուրսների և բնագիտական համալսարանում:

ավելին...

25.06.2018

Հայ-ավստրիական համագործակցություն. հանդիպում Էրազմուս+ ծրագրի շրջանակներում

2018թ. հունիսի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Էրազմուսի համակարգող (Քաղաքագիտության բնագավառում), Զալցբուրգի համալսարանի աշխատակից, EuroPS կոնսորցիումի գործադիր տնօրեն Ֆրանց Կոկի հետ:

ավելին...

14.06.2018

Դասավանդում Իսպանիայում

2018 թ. մայիսի 28-ից հունիսի 1-ը Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունու-թյուն ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնող խումբը՝ Բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանը, Գրաֆիկայի և մեքենաների նախագծման հիմունքների ամբիոնի պրոֆեսոր Արա Ամիրյանը և Հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի դոցենտ Նաիրա Ալոյանը, մասնակցեցին Իսպանիայի Միգել Հերնանդեսի համալսարանի Էլչե և Օրիհուելլա քաղաքների մասնաշենքերում կազմակերպվող դասավանդման գործընթացին:

ավելին...

11.06.2018

Միջազգային շաբաթ և վերապատրաստում Ալմերիայի համալսարանում

Ս.թ. ապրիլի 16-ից 20-ը Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ի աշխա-տակիցները մասնակցեցին Իսպանիայի Ալմերիայի համալսարանում կազմակերպված «9-րդ միջազգային շաբաթ» միջոցառումների շարքին. Մասնակիցների թվում էին ավելի քան 28 երկրների 65 ներկայացուցիչներ՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իրաքից, Հարավային Կորեայից և ԱՊՀ երկրներից:

ավելին...

11.06.2018

Լեհաստան. «Միջազգային շաբաթ» Շեցինի համալսարանում

Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2018 թ. մայիսի 21-25-ը «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանը մասնակցել է Լեհաստանի Շեցինի համալսա-րանում կազմակերպված «Միջազգային շաբաթ» ծրագրին:

ավելին...

05.06.2018

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցեց էկոլոգիային նվիրված միջազգային կոնֆերանսի

Հունիսի 8-ին Տաշքենդում կայացավ էկոլոգիայի խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների ագրարային կրթություն իրականացնող բուհեր: Հայաստանում ագրարային կրթություն իրականացնող միակ բուհից մասնակցում էին ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանը, Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գ. Համբարձումյանը և Ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մ. Գալստյանը, ովքեր կոնֆերանսին միացան օնլայն տեսազանգի միջոցով:

ավելին...

05.06.2018

Համագործակցության լավագույն ավանդույթները շարունակվում են

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2018 թվականի մայիսի 21-ից 25-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հյուրընկալել էր Արևմտյան Ատիկայի համալսարանի (Հունաստան) պատվիրակությանը, որի կազմում էին կարիերայի, կապի, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարության գրասենյակի համակարգող Մարիա Կալցոգիանին, դասախոսներ Արտեմիս Սիգալասը և Ջորջիոս Կարելիասը:

ավելին...

01.06.2018

Միջազգային վերապատրաստում Էստոնական բնական գիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում 2018 թ. մայիսի 7-11-ը ԱՍՓ, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի դոցենտ, ան. գ. թ. Արևիկ Աբովյանը մասնակցել է Էստոնական բնական գիտությունների համալսարանում (Տարտու) կազմակերպված «Միջազգային շաբաթ» միջոցառումներին և վերապատրաստում անցել անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտում:

ավելին...

23.05.2018

Շոտլանդացի էնտոմոլոգը ՀԱԱՀ-ում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում Արևմտյան Շոտլանդիայի համալսարանի դասախոս, էնտոմոլոգ Ռիչարդ Թակերը 2018 թվականի մայիսի 14-ից 18-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հյուրն էր:

ավելին...

23.05.2018

Մասնակցություն միջազգային վերապատրաստման ծրագրին

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2018թ. մայիսի 5-11-ը մասնակցել եմ Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում կազմակերպված աշխատակազմի միջազգային վերապատրաստման ծրագրին: Ծրագրի նպատակն էր միջազգային համագործակության ապահովումն ու մասնակիցների միջմշակութային փորձի փոխանակումը:

ավելին...

17.05.2018

Միջազգային վերապատրաստում Բարսելոնայի ինքնավար համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2018 թ.-ի ապրիլի 23-ից 27-ը ՀԱԱՀ-ի Անասնաբուժական սանիտարական փորձա-քննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի վարիչ Գարեգին Համբարձումյանը և նույն ամբիոնի դոցենտ Սիրանուշ Ալթունյանը մասնակցեցին Բարսելոնայի ինքնավար համալսարանի անասնաբուժական ֆակուլտետում կազմակերպված վերապատրաստման նվիրված սննդամթերքի անվտանգությանխնդիրներին:

ավելին...

10.05.2018

Մեկ կիսամյակ Իտալիայում

«Mobilità Universitaria Sport e Alimentazione» ծրագրի շրջանակներում ուսումս մեկ կիսամյակ շարունակել եմ Իտալիայի Ֆոջայի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում: Համալսարանն իրոք ապահովում է բարձրորակ կրթություն այս ոլորտում սովորող արտասահմանցի ուսանողների համար։

ավելին...

10.05.2018

Վերապատրաստում Հռոմի Սապիենցա համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Արտաքին կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում մասնակցեց Հռոմի Սապիենցա համալսարանում բուհերի աշխատակիցների համար կազմակերպված «Եվրոպայում փախստականներին աջակցող բարձրագույն կրթություն» թեմայով աշխատաժողովին (ապրիլի 16-20):

ավելին...

03.05.2018

Միջազգային վերապատրաստում Ավեիրուի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2018 թ. ապրիլի 9-13-ը ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտի արտասահմանյան երկրների հետ կապերի բաժնի մասնագետ Լուսինե Թովմասյանը մասնակցեց Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) կազմակերպված միջազգային վերապատրաստմանը:

ավելին...

09.04.2018

ՀԱԱՀ դասախոսը Շոտլանդիայի արևմտյան համալսարանում

ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի դրամաշնորհային ծրագրերի բաժնի վարիչ, Ընդհանուր կենսաբանության ամբիոնի դասախոս Ալլա Ալեքսանյանը «ԷՐԱԶՄՈՒՍ+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում մարտի 12-16-ը Շոտլանդիայի արևմտյան համալսարանում հնարավորություն ունեցավ դասավանդել տարբեր մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին, գիտական սեմինար վարել ասպիրանտների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար, մասնակցել միջանկյալ քննությունների, ծանոթանալ հյուրընկալող համալսարանի ուսումնական և գիտականբազային, հանդիպումներ ունենալ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ:

ավելին...

04.04.2018

Ներկայացվել է միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի ECTS ուղեցույցի հայերեն տարբերակը

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում մարտի 30-ին տեղի ունեցավ բուհերի միջազգային համագործակցության բաժինների աշխատակիցների հերթական հանդիպումը, որին Հայաստանի ազգային ագրարային համալսարանից մասնակցում էին Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը և Դրամաշնորհային ծրագրերի բաժնի վարիչ Ալլա Ալեքսանյանը:

ավելին...

29.03.2018

Փորձի փոխանակում եվրոպացի գործընկերների հետ

2018թ. փետրվարի 19-23-ը Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցներ Նաիրա Աթանեսյանը, Զարուհի Մարգարյանը, ինչպես նաև Համաճա-րակաբանության և մակաբուծաբանության ամբիոնի դոցենտ, Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի փոխդեկան Սերյոժա Եղոյանը մասնակցեցին Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում կազմակերպված «Միջազգային վերապատրաստման շաբաթ» միջոցառումների շարքին:

ավելին...

02.03.2018

Իմ միջազգային փորձը Բուլղարիայում

Էրազմուս+ «Միջազգային կրեդիտային շար-ժունություն» ծրագրի շրջանակում Ագրո-բիզնեսի ուսուցման կենտրոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Պետրոսյանը չորս ամիս սովորել է Բուլղարիայում` Վառնայի մենեջմենթի համալսարանում, որտեղ կրթական միջավայրը, դասավանդման մակարդակը և ուսանող-դասախոս հարաբերությունները, իր խոսքով, համանման էին ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի պայմաններին:

ավելին...

01.03.2018

Քննարկում. «Ամերիկյան կյանքի փորձառություն»

2018թ. փետրվարի 28-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Արտաքին կապերի դեպարտամենտի աջակցությամբ տեղի ունեցավ «Ամերիկյան կյանքի փորձառություն. թույլատրելին և անթույլատրելին: Ինչպես օգտագործել ԼինկեդԻն-ը անձնական աճի համար» թեմայով քննարկում:

ավելին...

23.02.2018

Տեսականից՝ գործնականին. նոր ծրագիր ՀԱԱՀ-ում

2018թ. փետրվարի 19-20-ին Սամարղանդում (Ուզբեկստան) մեկնարկեց ՀԱԱՀ-ի համար միջազգային կարևոր նախագծերից մեկը՝ TOPAS-ը: Այն Էրազմուս+ ՀԳ2` կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերից երկրորդն է, որում ընդգրկված է Ագրարային համալսարանը:

ավելին...

20.02.2018

ABioNet ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

2018թ. փետրվարի 5-9-ը Հունաստանի Թեսալոնիկ քաղաքում տրվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + ՀԳ2 ծրագրի «Կենսաարտադրանքների տեխնոլոգիայի ոլորտում գերազանցության հայկական ցանց» (ABioNet – Armenian Network of Excellence in Bio-Products Science and Technology) նախագծի մեկնարկը:

ավելին...

29.01.2018

Գործընկերության ամրապնդում «նռան» քաղաքում

ՀԱԱՀ-ի ՏՏ և ԻԾ կենտրոնի տնօրեն, պրոռեկտոր Վ. Մելքոնյանն ու Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գ. Համբարձումյանը հունվարի 15-ից 19-ը Իսպանիայի «նռան» քաղաքում էին մասնակցելու Գրանադայի համալսարանի կազմակերպած միջազգային շաբաթին:

ավելին...

01.12.2017

Բուհերի ֆինանսական կառավարմանը նվիրված աշխատաժողով ՀՊՏՀ-ում

2017թ. նոյեմբերի 20-ին ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտի դրամաշնորհային ծրագրերի բաժնի վարիչ Ալլա Ալեքսանյանը մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպված Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների hայաստանյան

ավելին...

27.11.2017

Միջազգային շաբաթ Պիրեուսի կիրառական գիտությունների համալսարանում

2017թ. հոկտեմբերի 23-ից 27-ը Աթենքում Պիրեուսի կիրառական գիտությունների համալսարանի կողմից կազմակերպվել էր Միջազգային շաբաթ՝ նվիրված ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի հիմնադրման 30-ամյակին:

ավելին...

18.11.2017

Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը

2017թ. նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվեցին Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը: Երկօրյա միջոցառման ընթացքում ներկայաց-վեցին Էրազմուս+ բարձրագույն կրթության

ավելին...

03.11.2017

Ուսանողակենտրոն ուսուցմանը նվիրված աշխատաժողով

Եվրոպական բարձրագույն կրթական միասնական տարածքին ՀՀ բուհերի ինտեգրման կարևորագույն բաղադրիչներից մեկը կրթության ուսանողակենտրոն մոտեցումն է, երբ առաջնահերթություն են ուսանողների կարիքները, հետաքրքրությունները, նրանց ակտիվ ներգրավվածությունը, սեփական գնահատումը և այլն:

ավելին...

30.10.2017

ՀԱԱՀ-ի և Ուելսի միջև համագործակցության հնարավորություն միջազգային հարթակում

Հայտնի է, որ Միացյալ Թագավորության կրթական համակարգը միջազգային հարթակում չափանիշներ թելադրողներից մեկն է: Այդ տեսակետից մեր համալսարանի համար հատկապես պատվաբեր է համագործակցությունն այդ երկրի բուհերի հետ:

ավելին...

24.10.2017

ՀԱԱՀ-ի միջազգային նոր ձեռքբերումները

Միջազգային հարթակներում ակտիվ գործունեություն ծավալելն ու միջազգային կապերի ընդլայնումը ՀԱԱՀ-ի համար նորություն չէ: Իր գործունեության ընթաց-քում ՀԱԱՀ-ն մասնակցել է միջազգային տարաբնույթ ծրագրերի, որոնք նպաստել են ինչպես ուսանողների և անձնակազմի մասնագիտական հմտությունների ու գիտելիքների ձեռքբերմանը,

ավելին...

18.10.2017

«ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ» ծրագրի ամփոփիչ համաժողով

2017թ.-ի հոկտեմբերի 12-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ» (Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կառուցվածքային զար-գացում՝ համաձայն Զալցբուրգի սկզբունք-ների) դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի նպատակը ծրագրի արդյունքների և ձեռքբերումների ներկայացումն էր, ինչպես նաև շահակիցների հետ ակտիվ քննարկումների անցկացումը:

ավելին...

13.10.2017

Տեղեկատվական հանդիպումներ ՀԱԱՀ-ում

2017թ.-ի հոկտեմբերի 9-12-ը ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտն անցկացրեց տեղե-կատվական հանդիպումներ ՀԱԱՀ բոլոր ֆակուլտետների ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի հետ:

ավելին...

10.10.2017

Միջազգային փորձը Բուլղարիայում

Էրազմուս+ «Միջազգային կրեդիտային շարժունակություն» ծրագրի շրջանակներում 2017թ. հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 10-ը ՀԱԱՀ Տնտեսագիտական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Դանիելյանը հնարավորություն ուանում էր Վառնայի մենեջմենթի համալսարանում:

ավելին...

03.10.2017

Մեր ուսանողների միջազգային փորձը Պորտուգալիայում

Էրազմուս+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում 2017թ. փետրվարի 2-ից մինչև հուլիսի 31-ը հնարավորություն ունեցա որպես մագիստրանտ ուսանելու Պորտուգալիայի Մինհո համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետում:

ավելին...

02.10.2017

Տեմպուս «TNE_QA» նախագծի համաժողով

2017թ.-ի սեպտեմբերի 26-27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Տեմպուս «Տրանսազգային կրթության որակի ապահովումն ու ճանաչումը Հայաստանում և Վրաստանում» նախագծի ազգային տեղեկատվական եզրափակիչ համաժողովը: Ծրագիրը 2014-2017թթ. համակարգել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը:

ավելին...

27.09.2017

ՀԱԱՀ և Ռադբաուդ համալսարանի համագործակցության ևս մեկ արդյունք

Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2017 թվականի օգոստոսի 14-18-ը ՀԱԱՀ երիտա-սարդ աշխատակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու Ռադբաուդ համալսարանի (Նայմեգեն, Նիդերլանդներ) կողմից կազմակերպված միջազգային ավելի քան 30 ամառային դպրոցից 2-ին՝ «Բնությունը գերբնակեցված երկրում:

ավելին...

12.09.2017

Էրազմուսի միջազգային լսարանը

Էրազմուս Մունդուս EMBER ծրագրի շրջանակներում Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Զաքեյանը 2016 թ. սեպտեմբերից մինչև 2017 թ.-ի հունիսը ուսանելու հնարավորություն ունեցավ Լիտվայի Վիլնյուսի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:

ավելին...

12.09.2017

Էրազմուս Մունդուս ծրագիրը գիտնականներին

Էրազմուս Մունդուս EMBER ծրագրի շրջանակներում 2016 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2017 թ. հունիսի 28-ը գտնվում էի Լեհաստանի Լոձի համալսարանում: Գիտա-կան ուսումնասիրության շրջանակները (դոկտորանտուրա) ներառում էին 2005-2015թթ. ընկած ժամանակահատվածում Լեհաստանի և Հայաստանի բնակչության կենսամակարդակների համալիր վերլուծու-թյունների անցկացումը:

ավելին...

31.08.2017

ՀԱԱՀ ասպիրանտն Էրազմուս+ ծրագիրի մասին

Էրազմուս+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեցա 2017 թ.-ի մարտի 1-ից մինչև հուլիսի 15-ը ուսումս շարունակելու Բանատի գյուղատնտեսական գիտություն-ների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում:

ավելին...

24.08.2017

Անասնաբուժական էքսկուրսիա

ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Սրապյանը 2017թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 15-ը Էրազմուս+ ծրագրով ուսանել է Ռումինիայի Բանատի գյուղա-տնտեսական գիտությունների և անասնա-բուժական բժշկագիտության համալսարա-նում, որտեղ նա հնարավորություն է ունեցել տեսական գիտելիքներն առավելագույնս ամրացնել պրակտիկայով:

ավելին...

24.07.2017

Հնդիկ ուսանողների ներգրավման հնարավորություններ

Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի աջակցու-թյամբ Bilimoria&Associate ընկերության խորհրդատու Նևիլ Բիլիմորիան հուլիսի 16-21-ը Հայաստանում էր: Այցի նպատակը հայաստանյան մի քանի բուհերի հնարավորությունների ուսումնասիրությունն ու փոխադարձ համագործակցության քննարկումն էր, ինչի արդյունքում հայաստանյան բուհերը` վերոհիշյալ կազմակերպության միջնորդությամբ կարող են ունենալ ուսանողներ Հնդկաստանից:

ավելին...

18.07.2017

Հերթական այցը ՀԱԱՀ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում

Հուլիսի 6-ից 14-ը ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտ էր այցելել Կրակովի Յագիելլոնիան համալսարանի (Լեհաստան) միջազգային բաժնի աշխատակից Բարբարա Խմիելովսկան` երկու համալսարանների միջև կնքված «Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում:

ավելին...

17.07.2017

ՀԱԱՀ ռեկտորի հանդիպումը իրանցի ասպիրանտի հետ

Հուլիսի 14-ին ՀԱԱՀ ռեկտոր, ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության կառա-վարության զբոսաշրջության, ձեռագործ աշխատանքների և մշակութային ժառան-գությունների կազմակերպության ներդրում-ների և տնտեսական գծով խորհրդատու Մորթեզա Ռամեզանի Գալեշիի հետ: Նա եղել է ՀԱԱՀ ասպիրանտ, որի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը տեղի է ունեցել վերջերս:

ավելին...

11.07.2017

Հայաստանյան բուհերի ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը

Հուլիսի 6-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված ՀՀ բուհերի միջազգային բաժինների ներկայացուցիչների հերթական հանդիպումը:

ավելին...

07.07.2017

Միջազգային շաբաթ Մինհոյի համալսարանում

Հունիսի 19-23-ը Մինհոյի համալսարանում (Բրագա, Պորտուգալիա) կազմակերպված միջազգային շաբաթը նվիրված էր Էրազմուս ծրագրի 30-ամյակին: Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստմանը ՀԱԱՀ-ից մասնակցում էին Արտաքին կապերի դեպարտամենտի արտասահմանյան երկրների հետ կապերի բաժնի մասնագետ Լուսինե Թովմասյանը և դրամաշնորհային ծրագրերի բաժնի թարգմանիչ Նաիրա Աթանեսյանը:

ավելին...



 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10