hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Արտաքին կապերի դեպարտամենտ

Արտաքին կապերի դեպարտամենտի պետ՝
Համբարձումյան Գարեգին

Արտաքին կապերի դեպարտամենտը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ստորաբաժանումներից է, որն իրականացնում է ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցությունը կրթության, գիտության և խորհրդատվության ոլորտներում:

Այն հիմնադրվել է 2005թ.՝ 1994թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում գործող Արտաքին կապերի բաժնի հիման վրա: 1994-2001թթ. բաժինը ղեկավարել է Լ.Մ. Գյուլխասյանը, իսկ 2001-2016թթ ՝ Հ.Յա. Սայադյանը: Այժմ դեպարտամենտի աշխատանքները ղեկավարում է Գ. Համբարձումյանը: 

Դեպարտամենտը բաղկացած է երկու բաժիններից.

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միջազգային համագործակցության ոլորտում որդեգրել է համալսարանը միջազգային ճանաչման հասցնելու, միջազգային բարձրագույն կրթական տարածքում ինտեգրվելու, այն մրցունակ, առաջատար գիտահետազոտական և խորհրդատվական ծառայություններ մատուցող կենտրոն դարձնելու քաղաքականությունը:

Միջազգային համագործակցության բնագավառում համալսարանը դեպարտամենտի միջոցով իրականացնում է միջազգային կրթական, գիտամանկավարժական և խորհրդատվական գործունեություն,մասնակցում է կրթության որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը նվիրված միջոցառումներին, կազմակերպում և անցկացնում է ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունությունը, փորձի փոխանակումը արտասահմանյան հեղինակավոր ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր միջազգային մրցութային ծրագրերին:  

Ներկայումս դեպարտամենտում աշխատում են թվով 7 աշխատակիցներ:

Արտաքին կապերի դեպարտամենտի ակտիվ գործունեության շնորհիվ ՀԱԱՀ-ը տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությամբ համագործակցում է տարբեր երկրների բարձրագույն ագրարային բուհերի և բազմաթիվ միջազգային ու արտասահմանյան կազմակերպությունների և հիմնադրամների (USDA, SIDA, GTZ, FAO, UMCOR, ISTC, ICARDA, ICRA, Euronature, Heinz Fehr, Eurashe և այլն) հետ` երկկողմանի և բազմակողմանի պայմանագրերի, միջազգային ծրագրերի և նախագծերի շրջանակներում: ՀԱԱՀ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային կրթական և փոխանակման ծրագրերում (TEMPUS, Erasmus Mundus A2, ISEKI MUNDUS, JFDP և այլ):

 

Միջազգային համագործակցության ոլորտում ՀԱԱՀ քաղաքականությունը 

 

Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատանքի արդյունավետության գնահատման ընթացակարգ

 

ՀԱԱՀ Արտասահմանցի ուսանողների ընդունելության ընթացակարգ

 

ՀԱԱՀ արտաքին կապերի և միջազգայնացման համագործակցությանը նպաստող քաղաքականությունը

 

Ընթացակարգ միջազգային կառույցների կողմից պահանջների բացահայտման

 

Միջազգային ծրագրերի մասնակիցների մրցույթի անցկացման ընթացակարգ

 

Օտարերկրյա ուսանողների ընդունելության կարգ

Հետադարձ կապ

0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 74,
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս (+37412) 58-58-08, (+37412) 56-74-11, ներքին` 4-01, 4-02
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար , Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար


 

Հայտարարություն

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10