hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՀԱԱՀ-ի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ

Ա.Հովհաննսիյան

Քոլեջի տնօրեն, տեխնիկական
գիտությունների թեկնածու, դոցենտ
Արամ Արսենի Հովհաննիսյան

Քոլեջը, որպես համալսարանի ուսումնական բաժանմունք, ստեղծվել է ՀՀ Կառավարության 1996թ. օգոստոսի 21-ի թիվ 260 որոշմամբ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական ստորաբաժանում է: ՀԱԱՀ-ի ռեկտորատի 2013թ. հոկտեմբերի 1-ի որոշմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարի համաձայնությամբ քոլեջն անվանակոչվեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Երվանդի Քոչինյանի անվան քոլեջ, իսկ 2016թ. փետրվարի 12-ի ՀԱԱՀ ռեկտորի թիվ 35/L հրամանով` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ:
Քոլեջը գյուղատնտեսական արտադրության համար պատրաստում է կրտսեր մասնագետներ: Այստեղ գործում է ուսուցման անվճար և վճարովի համակարգ՝ առկա ձևով: Ուսման տևողությունը 3-4 տարի է:
Ներկայումս քոլեջը գյուղատնտեսական արտադրության համար պատրաստում է կրտսեր մասնագետներ հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Հաշվապահական հաշվառում
  • Ֆինանսներ Մենեջմենթ (Կառավարում)
  • Հողային ռեսուրսների կառավարում
  • Ապրանքագիտություն
  • Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում մասնագիտության «Ագրոէկոլոգիա» մասնագիտացմամբ
  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
  • Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն
  • Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն
  • Հողաշինարարություն
  • Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա
  • Անասնաբուժություն մասնագիտության «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտացմամբ
  • Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ավտոտրանսպորտում)

Քոլեջի` բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին իրավունք է վերապահվում ՀՀ կառավարության  2015թ. հուլիսի 8-ի թիվ 752-Ն որոշմամբ իրենց ուսումը շարունակելու համալսարանի հեռակա ուսուցման համակարգի երկրորդ կուրսում:

 

Մշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետությունում

Ընտրիր ճիշտ մասնագիտություն, կառուցիր լավ ապագա

Բաց դաս

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10