hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մեր մասինjagdhcgbbacdabhf



«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական կուրսը հիմնվել է ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակներում: Համադրվելով ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Վայհենշտեֆանի ԿԳՀ-ի փորձն ու մեթոդիկան` ծրագիրն ի սկզբանե ունեցավ մեծ հաջողություն: Տասներկուամյա գործունեության ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում մոտ հիսուն ՀԱԱՀ շրջանավարտներ շարունակել են իրենց ուսումը Վայհենշտեֆանի ԿԳՀ-ում, իսկ յոթանասունից ավելի ՀԱԱՀ շրջանավարտներ անց են կացրել գյուղատնտեսական արտադրական պրակտիկան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Մինչև 2011 թ. վերը նշված ծրագիրը գործել է միայն հայերեն լեզվով: 01.12.2011թ.-ից սկսած ծրագիրը գործում է երկու լեզվով` հայերեն և գերմաներեն: Յուրաքանչյուր տարի ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողների համար կազմակերպվում է գերմաներեն լեզվի դասընթացներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրական պրակտիկա անցկացնելու համար: Ծրագրի նպատակն է ուսանողներին զինել ոչ միայն ժամանակակից տեսական գիտելիքներով, այլ նաև գործնական հմտություններով, որն անհրաժեշտ է տեսական ուսուցումը լավ յուրացնելու համար: Լավագույն ուսանողները ստանում են հնարավորություն իրենց տեսական ուսուցումը նույնպես Գերմանիայում շարունակելու համար:

Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ սերտ համագործակցելով պարբերաբար թարմացվում են ուսումնական նյութերը, դասավանդող դասախոսները վերապատրաստվում են Վայհենշտեֆանի ԿԳՀ-ում, կազմակերպվում են սեմինարներ ինչպես ՀԱԱՀ-ում, այնպես էլ Վայհենշտեֆանի ԿԳՀ-ում, ինչպես նաև կազմակերպվում են ուսումնա- տեղեկատվական այցելություններ ուսանողների համար:

2011թ.-ից ծրագիրը ֆինանսավորվում է DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) կողմից: Ի շնորհիվ DAAD-ի աջակցության, ծրագիրն ավելի է ընդլայնվել: Այն հնարավորություն է ընձեռնում ՀԱԱՀ բարձր առաջադիմությամբ ուսանողներին (հատկապես սոցիալապես անապահով) կրթաթոշակ ստանալ և ՀԱԱՀ-ում և Գերմանիայում` Վայհենշտեֆանի ԿԳՀ ում ուսանելու համար:

Սիրելի ուսանողներ, մեր թիմը պատրաստ է Ձեզ, որպես մեր ապագա մագիստրանտների և ծրագրի մասնակիցների, ողջունել և ավելի մանրամասն տեղեկատվությամբ ու խորհրդատվությամբ ապահովել:

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10