hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Լեզվի ուսուցման կենտրոնի տնօրեն՝
Ռուզաննա Հովհաննեսի Շահինյան

Հիմնադրվել է 2002 թ.: Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և ռուսերեն լեզուների ուսուցում է կազմակերպում համալսարանի աշխատակիցների, ասպիրանտների և այն ուսանողների համար, ովքեր նշված լեզուների` բուհական պարտադիր ծրագրի յուրացումից հետո ցանկանում են խորացնել և ընդլայնել իրենց գիտելիքները:
Հիմնադրման օրվանից կենտրոնը ղեկավարում է Ռ.Հ. Շահինյանը, մեթոդիստ է աշխատում Ռ. Ս. Մարգարյանը: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր ուսումնական տարի պայմանագրային հիմունքներով աշխատանքի է հրավիրվում 10-12 մասնագետ:
Կենտրոնում դասավանդում են հմուտ մասնագետներ, որոնց աշխատանքը վերահսկվում և համակարգվում է կենտրոնի տնօրենի ու մեթոդիստի կողմից: Պարապմունքներն ընթանում են միայն դասավանդվող օտար լեզվով`ժամանակակից աուդիովիզուալ և համակարգչային տեխնիկայի օգնությամբ, կարևորվում է ունկնդրելու և բանավոր խոսքի անկաշկանդ զարգացումը` յուրաքանչյուր ունկնդրին ցուցաբերելով անհատական մոտեցում:
TEMPUS ծրագրի շրջանակներում կենտրոնում կազմակերպվել են գերմաներեն և անգլերեն լեզուների ինտենսիվ ուսուցման դասընթացներ, որոնցում ընդգրկվել են ագրոէկոլոգիայի, անտառագիտության ամբիոնների և անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դասախոսները, օժանդակ կազմը, ինչպես նաև մագիստրանտներն ու ասպիրանտները:
Նմանատիպ հատուկ մասնագիտացված դասընթացները համալսարանի դասախոսներին հնարավորություն են տալիս մասնակցել միջազգային տարբեր ծրագրերի, գիտաժողովների և անգլերեն լեզվով դասավանդել արտերկրից ժամանող ուսանողներին:
Կենտրոնում գործում է նաև համակարգչային տեխնիկայով և INTERNET կապով ապահովված լսարան, որը նախատեսված է ուսանողների ինքնուրույն ուսուցման ու անհատական աշխատանքների համար: Ուսանողներին հնարավորություն է ընձեռվում օտար լեզվով ցանկացած նյութն ընկալել մագնիտոֆոնային ձայնագրությունների, ինչպես նաև համակարգչային ծրագրերի, CD-ների և DVD-ների օգնությամբ, ինչը նպաստում է լեզվի ավելի խորը յուրացմանը:

2013թ. հոկտեմբերի 1-ից Լեզվի ուսուցման կենտրոնում ՀԱԱՀ-ի և «LOGO» ծրագրի համագործակցության շրջանակներում գերմանալեզու «Ագրարային մենեջմենթ» մագիստրական ծրագրի համար կազմակերպվել են գերմաներեն լեզվի դասընթացներ (10 ուսանող, դասախոս Դ. Աղասյան), իսկ նոր խումբը (10հոգի), որը ձևավորվել է մարտի 20-ին, գործելու է մինչև 2013թ. սեպտեմբերի 30-ը (բացառությամբ օգոստոս ամիսը): Այսպիսով, «LOGO» ծրագրի շրջանակներում այս ուսումնական տարվա ընթացքում նախապատրաստվել են 20 ունկնդիրներ: Դասընթացները կազմակերվել են համաֆինանսավորմամբ՝ ՎԿԳՀ (DAAD-ի ֆինանս) և ՀԱԱՀ-ի ուսանող: Ստացված գիտելիքների արդյունքում ուսանողները կկարողանան մասնակցել նաև DAAD-ի կողմից կազմակերպվող զանազան ծրագրերին:

Հետադարձ կապ
0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 74,
2-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, 219 սենյակ
Հեռ. (374 12) 58 21 43
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Ուսումը Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Շեցինի համալսարանում շարունակելու հնարավորություն

Դասավանդման/վերապատրաստման հնարավորություն Շեցինի համալսարանում

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10